«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարիերան շարունակելու երկու տարբերակ ունի, պնդում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ 37-ամյա պորտուգալացին դեռ ցանկանում է խաղալ Չեմպիոնների Լիգայում, ուստի ցանկանում է լքել«Մանչեսթեր Յունայթեդը»
Հարձակվողի համար կարիերայի շարունակության առաջին տարբերակը Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխվելն է։
Գերմանական ակումբը արդեն կապ է հաստատել Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշի հետ։
Ռոնալդուի երկրորդ տարբերակը Լիսաբոնի «Սպորտինգ» վերադառնալն է, որտեղ նա սկսել է պրոֆեսիոնալ կարիերան:
Միաժամանակ պորտուգալական ակումբը պետք է լուծի Կրիշտիանուի բարձր աշխատավարձի հարցը։
Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդ» վերադարձավ 2021 թվականի օգոստոսին՝ նախկինում հանդես գալով անգլիական թիմում 2003-ից 2009 թվականներին։
Անցած մրցաշրջանում պորտուգալացին բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 39 խաղում դարձել է 24 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt.com պորտալը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո: