«Չելսին» հետաքննություն է սկսել ռասիսզմի դրսևորումները կանխելու նպատակով

«Չելսին» հետաքննություն է սկսել «Թոթենհեմի» հարձակվող Սոն Հյոուն Մինի հասցեին ռասիստական ​​վիրավորանքներ հասցնելու գործով: Այս մասին հայտնում է The Athletic-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Պրեմիեր Լիգայի 2-րդ տուրի «Սթեմֆորդ Բրիջում» կայացած հանդիպման ժամանակ, երբ հարավկորեացին պատրաստվում էր իրացնել անկյունայինը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Չելսին» տեղյակ է, միջադեպից։ Ակումբը հետաքննություն կանցկացնի, որի արդյունքներով կարող է կարգապահական տույժ կիրառվել իրավախախտների դեմ։