«Մանչեսթեր Յունայթեդը» «Ատլետիկոյին» առաջարկել է 130 միլիոն եվրո հարձակվող Ժոաու Ֆելիշի տրանսֆերի համար, հայտնում է իսպանական AS պարբերականը, սակայն մադրիդյան ակումբը մերժել է առաջարկը։
Ըստ շրջանառվող լուրերի՝ «Ատլետիկոն» մատնանշել է «Մանչեսթեր Յունայթեդին» 22-ամյա պորտուգալացու պայմանագրով նախատեսված 350 միլիոն եվրո հրաժարագինը չցանկանալով բանակցել։
Մադրիդյան ակումբը բաց կթողնի պորտուգալացուն միայն այն ակումբ, որը պատրաստ կլինի ամբողջովին վճարել պայմանագրով նախատեսված հրաժարագինը: