Բրիտանացի միլիարդատերը մտադիր է գնել «Մանչեսթեր Յունայթեդը»

Բրիտանացի միլիարդատեր Ջիմ Ռեթքլիֆը մտադիր է գնել «Մանչեսթեր Յունայթեդը», եթե ակումբը հանվի վաճառքի։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը։

Սկզբում Ռեթքլիֆը պատրաստ է գնել ակումբի բաժնետոմսերի հիսուն տոկոսը, քանի որ մամուլում տեղեկություններ են հայտնվել, որ Գլեյզերների ընտանիքը մտածում է ակումբի բաժնետոմսերի մի մասի վաճառքի մասին:

69-ամյա Ռեթքլիֆը Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդն է։ 2019 թվականին բրիտանացին 100 միլիոն եվրոյով գնեց ֆրանսիական «Նիսսը»։