Գլեյզերների ընտանիքը պատրաստ է վաճառել «Մանչեսթեր Յունայթեդի» բաժնետոմսերի մի մասը

Գլեյզերների ընտանիքը դիտարկում է «Մանչեսթեր Յունայթեդի» բաժնետոմսերի մի մասը վաճառելու տարբերակը, հայտնում է Daily Mail-ը՝ հղում անելով Bloomberg-ին:

Ըստ աղբյուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատերերն արդեն նախնական բանակցություններ են վարել ակումբում նոր ներդրողների ներգրավելու շուրջ։

Պրեմիեր Լիգայի նոր մրցաշրջանում մանկունիանցիների աղետալի մեկնարկից հետո Ջոելի ու Մալկոլմ Գլեյզերի վրա ճնշումն ուժեղացել է։

Ամերիկացի գործարարները պատրաստ չեն վաճառել թիմը ամբողջությամբ, սակայն բաց են բաժնետոմսերի մի մասի վաճառքի համար։

«Մանչեսթեր Յունայթեդի» շուկայական արժեքը գնահատվում է 6 միլիարդ դոլար։