Իլոն Մասկի կատակը իրարանցում է առաջացրել Թվիթերում

SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկը հերքել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ձեռք բերելու մասին իր լուրը և ասել, որ պարզապես կատակել է:

Ավելի վաղ նա Թվիթերում գրել էր, որ մտադիր է գնել «Մանչեսթեր Յունայթեդը»:

Այս հրապարակումը իրարանցում է առաջացրել Թվիթերի օգտատերերի շրջանում, ինչից հետո միլիարդատերը հայտնել է, որ կատակում է: