Պաշտոնական. Տանգի Նյանզուն «Սևիլիայի» ֆուտբոլիստ

Մյունխենի «Բավարիայի» ֆրանսիացի պաշտպան Տանգի Նյանզուն միացել է իսպանական «Սևիլիային», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ տեղեկություն կար որ տրանսֆերը կարժենա 20 միլիոն եվրո՝ ներառյալ բոնուսները։

Մյունխենյան ակումբի կազմում Տանգին մասնակցել է 28 խաղի, խփել 1 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։