«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը ցանկանում է թիմ հրավիրել ևս չորս ֆուտբոլիստի:
Լրագրող Սամուել Լակհերսթի հաղորդմամբ՝ «կարմիր սատանաները» հոլանդացի մարզչի համար կփորձեն ձեռք բերել պահեստային դարպասապահի, կիսապաշտպանի և հարձակման գծում հանդես եկող երկու ֆուտբոլիստի:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Յունայթեդը» պայմանագիր է կնքել երեք ֆուտբոլիստի հետ՝ Լիսանդրո Մարտինեսի, Քրիստիան Էրիկսենի և Թայրել Մալասիայի:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ անգլիական ակումբը ներկայումս աշխատում է Դենզել Դյումֆրիսի, Բենյամին Սեշկոյի և Ֆրենկի դե Յոնգի տրանսֆերներն իրականացնելու ուղղությամբ: