Էդինսոն Կավանիի գործակալը բանակցում է իսպանական ակումբի հետ

Ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին կարող է կարիերան շարունակել «Վալենսիայում»:

Կավանին, արդեն զրուցել է իսպանական ակումբի մարզիչ Ջեարո Գատուզոյի հետ, իսկ ակումբի ներկայացուցիչներն ակտիվորեն բանակցում են ֆուտբոլիստի գործակալի հետ:

Այս ամառ նա հեռացավ «Մանչեսթեր Յունայթեդից» անգլիական ակումբի հետ պայմանագրի ժամկետի ավարտից հետո։

Անցած մրցաշրջանում նա «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 20 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ։