Իսպանիայի առաջնության 1-ին տուրում «Խետաֆեի» նկատմամբ տարած հաղթանակից (3:0) հետո Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է թիմի հարձակվող Ալվարո Մորատայի հնարավոր հեռանալու մասին, ում հավակնում է գնել «Մանչեսթեր Յունայթեդը»։
«Խետաֆեի» դեմ խաղում 29-ամյա իսպանացին երկու գոլի հեղինակ է դարձել։
«Ես ակումբի սեփականատերը չեմ, ես մարզիչ եմ, բայց ակումբում բոլորը հույս ունեն, որ Մորատան կմնա:
Ալվարոն շատ լավ է աշխատում, կարծում եմ՝ յուրաքանչյուր ֆուտբոլիստի պետք է վստահություն հաջողության հասնելու համար:
Ալվարոն մեզ մոտ վերադարձավ աշխատելու մեծ ցանկությամբ։ Նա փորձում է անել առավելագույնը»,- ասել է Սիմեոնեն: