Այս շաբաթ Լոնդոնի «Չելսին» բանակցությունների ևս մեկ փուլ կանցկացնի «Բարսելոնայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի գործակալի հետ։ Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Կապույտների» սեփականատեր Թոդ Բոուլին ցանկանում է փորձել բանակցել անձամբ 33-ամյա գաբոնցու հետ անձնական պայմանագրի շուրջ:
Դրանից հետո «Չելսին» պատրաստ կլինի առաջարկ անել «Բարսելոնային», որը ցանկանում է տրանսֆերից ստանալ մոտ 30 միլիոն եվրո։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կատալոնական ակումբը մերժել է «Չելսիի» 14 միլիոն եվրոյանոց առաջարկը։
Հարձակվողի պայմանագիրը կատալոնացիների հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի ամառ։ Անցած մրցաշրջանում Օբամենիագը «Բարսայի» կազմում անցկացրել է 23 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 13 գոլի հեղինակ: