Կազեմիրոն հստակ դիրքորոշում ունի անգլիական ակումբ տեղափոխվելու վերաբերյալ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոն հետաքրքրված չէ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելով։ Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Լուկաս Նավարետեն։

Նրա խոսքով՝ «Մանչեսթեր Յունայթեդը» դեռ առաջարկ չի արել մադրիդյան ակումբին 30-ամյա բրազիլացու տրանսֆերի համար։

Ավելի վաղ հայտնել էինք, որ անգլիական ակումբը դիտարկում է բրազիլացու տրանսֆերը գնելու տարբերակը:

Կազեմիրոյի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Portal Transfermarkt-ը կիսապաշտպանին գնահատում է 40 միլիոն եվրո։