«Չելսիի» կիսապաշտպան Կալում Հադսոն-Օդոյին այս ամառ կարող է տեղափոխվել «Նյուքասլ», հայտնում է Evening Standard-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ լոնդոնցիները պատրաստ են բաց թողնել 21-ամյա եզրային հարձակվողին միայն վարձավճարով։
Թիմի ղեկավարությունը չի ցանկանում ֆուտբոլիստին բաց թողնել այլ ակումբ, ուստի համոզում է նրան մնալ։
Անցած մրցաշրջանում Հադսոն-Օդոյին բոլոր մրցաշարերում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո