Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» պորտուգալացի կիսապաշտպան Բեռնարդու Սիլվան մտափոխվել է, նա պատրաստ է մնալ թիմում, հավաստում է The Athletic-ը:
28-ամյա ֆուտբոլիստը պատրաստ է քննարկել «Մանչեսթեր Սիթիի» հետ պայմանագրի ժամկետի երկարաձգման հարցը։
Ավելի վաղ հայտնել ենք, որ «Բարսելոնան» մտադիր է թիմ հրավիրել պորտուգալացուն, իսկ «Մանչեսթեր Սիթին» ցանկանում է 100 միլիոն եվրո ստանալ տրանսֆերից։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։
Transfermarkt-ը Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։