Լոնդոնի «Չելսիի» ղեկավարությունը գոհ է թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի աշխատանքից։ The Sun-ի հավաստմամբ, լոնդոնցիները ցանկանում են երկարաձգել համագործակցությունը:
Ակումբը պատրաստ է մարզչին առաջարկել մինչև 2026 թվականը գործող պայմանագիր։ Կողմերը արդեն բանակցում են այս հարցի շուրջ:
Տուխելի և «Չելսիի» գործող պայմանագրի ժամկետը կավարտվի 2024 թվականի ամռանը: Գերմանացին լոնդոնյան թիմը գլխավորում է 2021 թվականի հունվարի 26-ից: