Ֆրանսիական ՊՍԺ-ի և Գերմանիայի ազգային հավաքականի պաշտպան Թիլո Կերերը մոտ է «Վեսթ Հեմ» տեղափոխվելուն:
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հաղորդում է, որ կողմերի ներկայացուցիչներն օգոստոսի 15-ին հանդիպել են, և համաձայնեցրել պայմանագրի կետերը:
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 22 միլիոն եվրո: