Տանգի Նդոմբելեն մոտ է իտալական ակումբ տեղափոխվելուն

«Թոթենհեմի» կիսապաշտպան Տանգի Նդոմբելեն մոտ է «Նապոլի» տեղափոխվելուն։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ կողմերը պայմանավորվել են պայմանագրի բոլոր պայմանների շուրջ։

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է գործարքի մանրամասները։ Սպասվում է, որ «Նապոլին» Նդոմբելեին 1 միլիոն եվրոյով վարձակալելու է 30 միլիոն եվրոյով գնելու հնարավորությամբ:

Տանգի Նդոմբելեն «Թոթենհեմ» է տեղափոխվել «Լիոնից» 2019 թվականին։ 2021/22 մրցաշրջանի երկրորդ կեսում կիսապաշտպանը վարձավճարով հանդես է եկել ֆրանսիական ակումբում։ Նա «Լիոնի» կազմում անցկացրել է 15 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։