ՊՍԺ-ն «Յուվենտուսին» հայտնել է Լեանդրո Պարեդեսի հրաժարագնի չափը

«Յուվենտուսը» հետաքրքրված է ՊՍԺ-ի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսի ծառայություններով: Ֆրանսիական ակումբը պատրաստ է վաճառել 27-ամյա ֆուտբոլիստին 20 մլն եվրոյով, հայտնում է TyC Sports-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ թուրինյան ակումբն արգենտինացու համար առաջարկել է 15 մլն եվրո, ինչպես նաև բոնուսներ։ Իտալական թիմը հույս ունի վարձակալել Պարեդեսին՝ տրանսֆերի գնման տարբերակով:

Արգենտինացու և փարիզեցիների միջև գործող պայմանագիրը հաշվարկված է մինչև 2023 թվականի հունիսը։ Նախորդ մրցաշրջանում Պարեդեսը մասնակցել է 22 խաղի՝ դառնալով գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։