Պաշտոնական. Դեստինի Ուդոջին «Թոթենհեմի» ֆուտբոլիստ

«Թոթենհեմը» հայտարարել է «Ուդինեզեի» պաշտպան Դեստինի Ուդոջիի հետ պայմանագիր կնքելու մասին:

Նիգերիական ծագումով 19-ամյա իտալացի ֆուտբոլիստը հինգ տարվա պայմանագիր է կնքել ակումբի հետ։ 2022/23 մրցաշրջանը Ուդոջին վարձավճարով կանցկացնի «Ուդինեզեում»:

Տրանսֆերի արժեքը, ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի, կազմել է մոտ 18 միլիոն եվրո։