Մեմֆիս Դեպայը կլքի «Բարսելոնան»

«Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայը «Յուվենտուս» կտեղափոխվի անվճար, հայտնում է Mundo Deportivo-ն։

28-ամյա հարձակվողի տրանսֆերից կատալոնացիները ոչինչ չեն ստանա։ Բայց նաև ակումբը կխուսափի ֆուտբոլիստի հետ պայմանագրի խզման համար փոխհատուցում վճարելուց։

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ «Յուվենտուսը» համաձայնեցրել է «Բարսելոնայի» հարձակվողի հետ անձնական պայմանագրի պայմանները։ Դեպայի աշխատավարձը կկազմի տարեկան 5 միլիոն եվրո՝ առանց բոնուսների։

Անցած մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում Մեմֆիսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Դեպայի գործող պայմանագիրը կատալոնացիների հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը: