Մասիմիլիանո Ալեգրի. «Ցավոք սրտի, ֆուտբոլում նման բաներ լինում են»

«Յուվենտուսի» կիսապաշտպան Անխել Դի Մարիան, ով իր նորամուտը թուրինյան ակումբում նշել է «Սասուոլոյի» դեմ խաղում (3:0), վնասվածք է ստացել։ Ֆուտբոլիստը փոխարինվել է 66-րդ րոպեին։ Գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է արգենտինացու առողթական վիճակի մասին։

«Տեսնենք, թե վաղն ինչ ցույց կտան թեստերը։ Ցավոք սրտի, ֆուտբոլում նման բաներ լինում են։ Ես հաճույք էի ստանում Անխելի խաղից:

Կարծում եմ նա արագ կվերականգնվի:

Կարևորն այն է, որ մենք հաղթեցինք այն խաղում, որտեղ շատ էինք ցանկանում հաղթել, իսկ դա հեշտ չէր»,- ասել է Ալեգրին DAZN-ին տված հարցազրույցում: