Հայտնի է Անխել Դի Մարիայի ապաքինման ժամկետը

Հայտնի է Թուրինի «Յուվենտուսի» նորեկ, արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի վերականգնման ժամկետը:

Դի Մարիան վնասվածք էր ստացել Ա Սերիայում դեբյուտային խաղում:

Լրագրող Ռոմեո Ագրեստին հավաստում է, որ Անխելից ապաքինման համար 10 օր կպահանջվի:

Հիշեցնենք, որ 34-ամյա ֆուտբոլիստը առաջնության նորամուտի խաղում, փոխարինվել է 66-րդ րոպեին ստացած վնասվածքի պատճառով: