Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, որ «Ինտերի» կիսապաշտպանը կտեղափոխվի «Չելսի»

«Ինտերի» կիսապաշտպան Չեզարե Կասադեյը մոտ է «Չելսի» տեղափոխվելուն, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ 19-ամյա իտալացին լոնդոնյան ակումբի հետ վեցամյա պայմանագիր է համաձայնեցրել։ Հաղորդվում էր, որ «Չելսին» ֆուտբոլիստի համար կվճարի 15 միլիոն եվրո։

Նախորդ մրցաշրջանում Կազադեյը «Ինտերի» երիտասարդական թիմի կազմում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 16 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։