Անգլիական գրանդը թիրախավորել է Կազեմիրոյին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» դեռևս ցանկանում է կիսապաշտպանությունն ուժեղացնելու տարբերակներ գտնել:

Marca-ի հավաստմամբ՝ անգլիական գրանդը մտադիր է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոյի տրանսֆերը:

Կազեմիրոն 2013 թվականից խաղում է «Ռեալում»: Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 40 միլիոն եվրո: