Դարվին Նունյեսը յուրօրինակ հակառեկորդ է գրանցել «Լիվերպուլի» կազմում

Երկուշաբթի՝ օգոստոսի 15-ին, կայացավ Պրեմիեր Լիգայի 2-րդ տուրի «Լիվերպուլ» – «Քրիսթալ Փելաս» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։

57-րդ րոպեին «Լիվերպուլի» նորեկ Դարվին Նունյեսը կարմիր քարտ է ստացել այն բանից հետո, երբ վեճի է բռնվել մրցակցի պաշտպան Յոահիմ Անդերսենի հետ և հարվածել նրա կրծքավանդակին։

Այսպիսով, Նունյեսը դարձել է «Լիվերպուլի» առաջին ֆուտբոլիստը 2010 թվականից ի վեր, ով ԱՊԼ-ի առաջին տուրի խաղում կարմիր է ստացել «Էնֆիլդում»:

Ուղիղ 12 տարի առաջ՝ 2010 թվականի օգոստոսի 15-ին, Ջո Քոուլն էր հեռացվել «Արսենալի» դեմ խաղում (1:1):