Ալվարո Մորատա. ««Ատլետիկոն» աշխարհի լավագույն ակումբներից մեկն է»

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան Իսպանիայի առաջնության 1-ին տուրի «Խետաֆեի» դեմ խաղից հետո (3:0) ասել է, որ ցանկանում է մնալ ակումբում։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ իսպանացի հարձակվողը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։

«Ես շատ եմ ցանկանում խաղալ «Ատլետիկոյի» կազմում: Ուրախ եմ այստեղ լինել, ինչպես միշտ:  «Ատլետիկոն» աշխարհի լավագույն ակումբներից մեկն է. Այո, կան տրանսֆերային առաջարկներ, բայց ես երջանիկ եմ այստեղ և ցանկանում եմ շարունակել ելույթները»,- Մորատայի խոսքերն է մեջբերում Marca-ն։