Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը քննադատել է իր թիմի տրանսֆերային քաղաքականությունը։
«Սարսափելի է տեսնել, որ մենք անհավանական երիտասարդ ֆուտբոլիստների հետ ենք պայմանագիր կնքում, իսկ նրանք երկու-երեք տարի անց լքում են թիմը: Նրանք ցանկանում են առաջ շարժվել:
Միշտ այնպիսի զգացողություն կա, որ կարող ենք ուժեղ թիմ կառուցել, բայց մեկ-երկու տարի անց կազմը նորից փոփոխվում է։ Մեզ մոտ խաղում էին Գյոտցեն, Դեմբելեն, Սանչոն, Գյունդողանը, Հոլանդը։ Եթե նրանք մնային «Բորուսիայում», ապա մենք կարող էինք աղմուկ բարձրացնել Եվրոպայում։
Ես հասկանում եմ, թե ինչպիսին է ֆուտբոլային բիզնեսը։ Յուրաքանչյուր ակումբ ունի իր նպատակները, և ֆուտբոլիստները որոշումներ են կայացնում իրենց շահերից ելնելով»,- Ռոյսի խոսքերն է մեջբերում Sport1-ը։