Միլանի «Ինտերի» հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
33-ամյա ֆուտբոլիստն օգոստոսի 16-ին անցել է բուժզննում, որի արդյունքում նևա մոտ ախտորոշվել է ձախ ազդրի մկանային լարվածություն: Առաջիկա օրերին Մխիթարյանը կանցնի ևս մեկ հետազոտություն, ինչից հետո պարզ կդառնա նրա ապաքինման ժամկետը: