«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի ծառայություններով:
Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն՝ ակումբները համաձայնության են եկել հոլանդացու տրանսֆերի շուրջ 85 միլիոն եվրոյի դիմաց:
Նշվում է, որ հոլանացին նույնպես դեմ չէ լքել ակումբը: Հիշեցնենք, որ կիսապաշտպանն «Այաքսում» աշխատել է մանկունիանցիների ներկայիս գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ: