Tuttosport-ի իտալական հրատարակությունը հրապարակել է Golden Boy-2022 մրցանակի հավակնորդների ցուցակը։ Այս մրցանակը տրվում է մինչև 21 տարեկան լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին։
Հավակնորդների թվում են՝ Կարիմ Ադեյեմին, Ջուդ Բելինգհեմը (երկուսն էլ՝ «Բորուսիա Դորտմունդ», Պեդրին, Անսու Ֆատին, Գավին (բոլոր «Բարսելոնա»), Էդուարդո Կամավինգան (Ռեալ Մադրիդ), Կարնի Չուկվուեմեկան (Չելսի), Հարվի Էլիոթը (Լիվերպուլ), Ուգո Էկիտիկեն, Նունու Մենդեշը: երկուսն էլ ՊՍԺ), Անտոնի Էլանգան (Մանչեսթեր Յունայթեդ), Ռայան Գրավենբերխը և, Ջամալ Մուսիալան (երկուսն էլ՝ «Բավարիա»):