Եվս մեկ հարձակվող հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրությունների ոլորտում, որը շարունակում է առջի գիծն ուժեղացնելու տարբերակներ փնտրել։
Get French Football News-ի համաձայն՝ մանկունիանցիները կարող են միանալ արգենտինացի Մաուրո Իկարդիին տրանսֆերի համար պայքարին:
Անգլիական ակումբն արդեն կապ է հաստատել նրա շրջապատի հետ՝ քննարկելու տրանսֆերի հարցը:
Աղբյուրի համաձայն՝ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն առարկություն չունի ֆուտբոլիստի հեռանալու հետ կապված։Անձամբ Իկարդին, նույնպես դեմ չէ Անգլիա տեղափոխվելուն։
Նախորդ մրցաշրջանում Իկարդին ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 30 հանդիպում բոլոր մրցաշարերում և դարձել 5 գոլի հեղինակ։