Կատալոնական «Բարսելոնան» ցանկանում է խզել դանիացի հարձակվող Մարտին Բրեյթուեյթի պայմանագիրը, հավաստում է իսպանական Sport-ը:
Կատալոնական ակումբը փորձել է համոզել ֆուտբոլիստին լքել թիմը, սակայն նա կտրականապես հրաժարվում է հեռանալ:
Այդ իսկ պատճառով ակումբը ցանկանում է խզել ֆուտբոլիստի հետ գործող պայմանագիրը, սակայն ցանկանում է գտնել սխեմա, որով ֆուտբոլիստին փոխհատուցում վճարելու կարիք չի լինի: