Դիեգո Սիմեոնեն խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Ատլետիկո» հնարավոր տեղափոխության մասին

«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Իսպանիայի առաջնության 1-ին տուրի «Խետաֆեի» դեմ խաղից առաջ ասել է, որ չի մտածում «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ մադրիդյան ակումբ հնարավոր տեղափոխության մասին։ Ավելի վաղ Sky Sports-ը հայտնել էր, որ անգլիական ակումբը դիտարկում է պորտուգալացի հարձակվողի հետ պայմանագիրը խզելու տարբերակը։

«Նորմալ է տարաձայնություններ ունենալ ակումբի հետ դա չի նշանակում, որ Ռոնը կլքի թիմը: Ես մտածում եմ միայն «Խետաֆեի» մասին. Վաղը մենք սկսում ենք շատ հետաքրքիր մրցաշրջան, որին կմասնակցեն այնպիսի ուժեղ թիմեր, ինչպիսին «Վիլյառեալն» է»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում Marca-ն: