Մադրիդի «Ռեալը» որոշել է վաճառել կիսապաշտպան Դանի Սեբալյոսի տրանսֆերը, հայտնում է Diario AS-ը: Սակայն, եթե ակումբը շահավետ առաջարկ չստանա ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ, ապա նա կմնա թիմում։
Աղբյուրի համաձայն՝ Մադրիդի «Ռեալը» 25-ամյա ֆուտբոլիստի համար պահանջում է 12-15 միլիոն եվրո։ Սեբալյոսով ակտիվորեն հետաքրքրված է «Բետիսը»:
Անցած մրցաշրջանում իսպանացին «Ռեալի» կազմում անցկացրել է 18 հանդիպում և կատարել 1 գոլային փոխանցում։ Սեբալյոսի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսը։