Նեյմարը հստակ դիրքորոշում ունի իր ապագայի վերաբերյալ

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը հրաժարվում է հեռանալ փարիզյան ակումբից, հայտնում է Marca-ն։

Աղբյուրի համաձայն՝ ՊՍԺ-ն ցանկանում է թոթափել աշխատավարձային բյուջեն, ինչի համար պետք է բաժանվի մի շարք ֆուտբոլիստներից։ Թեկնածուներից մեկն էլ Նեյմարն է, ում տարեկան աշխատավարձը 50 միլիոն եվրո է։ Սակայն 30-ամյա հարձակվողն ակումբին ասել է, որ չի պատրաստվում հեռանալ:

Նեյմարը ՊՍԺ-ում հանդես է գալիս 2017 թվականից: Նախորդ մրցաշրջանում նա փարիզցիների կազմում անցկացրել է 28 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 13 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: