Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին նշել է 2022 թվականին Քաթարում կայանալիք Աշխարհի Առաջնության ֆավորիտներին։
«Ամենաուժեղ թիմերն են Բրազիլիան և Ֆրանսիան: Հաջորդ ֆավորիտը Արգենտինան է։ Սկալոնիի թիմը վերելք է ապրում:
Բացի այդ, նրանք ունեն Մեսսի, ով միայնակ կարող է վճռել հանդիպման ելքը»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Il Messaggero-ն։