«Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել կիսապաշտպան Իլկայ Գյունդողանին, հայտնում է Daily Star-ը:
«Քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ակումբի ղեկավարությանը խնդրել է անել ամեն հնարավորը 31-ամյա գերմանացու հետ համագործակցությունը երկարաձգելու համար։
Նշենք, որ 2016 թվականին կիսապաշտպանը դարձավ Գվարդիոլայի առաջին ձեռքբերումը «Սիթիում»՝ 20 միլիոն ֆունտով Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվելով Մանչեսթեր։