«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայում, հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա անգլիացուն հավակնում է գնել ՊՍԺ-ն: Ավելի վաղ հաղորդվում էր «Բավարիայի» կողմից ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրության մասին։
Կողմերի միջև բանակցությունները արդեն սկսվել են և բարեհաջող են ընթանում:
Անցյալ մրցաշրջանում Ռեշֆորդը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։