«Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն չի տեղափոխվի «Թոթենհեմ»։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը՝ լոնդոնցիները ցանկացել են 23-ամյա կիսապաշտպանին վարձակալել 20 մլն ֆունտ ստեռլինգով հետագայում գնելու պարտավորությամբ։ Սակայն հռոմեական ակումբը հրաժարվել է։
Ձանիոլոյի պայմանագիրը «Ռոմայի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։ Կիսապաշտպանի տրանսֆերի գնմանը հավակնում է նաև «Յուվենտուսը»:
Ձանիոլոն նախորդ մրցաշրջանում «Ռոմայի» կազմում անցկացրել է 42 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 8 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: