«Բարսելոնան» երկարաձգել է պայմանագիրը տեխնիկական տնօրեն Խորդի Կրույֆի հետ, հայտնում է Diario Sport-ը:
Նշվում է, որ կողմերը մեկ տարով երկարաձգել են համագործակցությունը և միաժամանակ Կրույֆը կզբաղեցնի «Բարսայի» մարզական տնօրենի պաշտոնը։
Լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Յոհան Կրույֆի որդին՝ Խորդին, միացել է ակումբին 2021 թվականի սեպտեմբերի 1-ին և սկզբում աշխատել որպես ակումբի նախագահի խորհրդական։