Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, որ «Բարսելոնայի» երկու հարձակվողներից մեկը կլքի ակումբը

Կա՛մ հարձակվող Մեմֆիս Դեպայը, կա՛մ հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգն այս ամառ կլքեն «Բարսելոնան», հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:

Աղբյուրի տեղեկություններով՝ 28-ամյա հոլանդացին դեմ չէ լքել «Բարսելոնան»:

Նշվում է սակայն, որ հարձակվողը մտադիր է տեղափոխվել միայն թոփ-ակումբ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դեպայի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Յուվենտուսը»։

Նախորդ մրցաշրջանում Դեպայը բոլոր մրցաշարերում կատալոնացիների կազմում անցկացրած 37 խաղում դարձել է 13 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։