Պաշտոնական. Դորտմունդի «Բորուսիայի» նախագահը 23 տարի անց լքում է զբաղեցրած պաշտոնը

Դորտմունդի «Բորուսիայի» նախագահ Ռայնհարդ Ռաուբելը լքում է պաշտոնը, որը զբաղեցնում էր 23 տարի, հավաստում է ակումբի մամուլի ծառայությունը։

75-ամյա պաշտոնյան որոշել է գնալ վաստակած հանգստի: Նրա նախագահության օրոք «Բորուսիան» 2 անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն, 3 անգամ նվաճել երկրի գավաթն ու 2013-ին հասել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։