Կատալոնական «Բարսելոնան» և Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» համաձայնեցրել են պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվայի տրանսֆերը, հայտնում է լրագրող Ժերար Ռոմերոն։
Գործարքը կարժենա մոտ 80 միլիոն եվրո: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Սիլվան բնակարան է փնտրում Բարսելոնայում:
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիում» խաղում է 2017 թվականի հուլիսից: