Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն տեղափոխվում է մեկ այլ իսպանական ակումբ

30-ամյա իսպանացի կիսապաշտպան Իսկոն կարիերան կշարունակի «Սևիլիայում»։

Կողմերը համաձայնեցրել են տրանսֆերը: Իսկոն «Ռեալից» հեռանալուց հետո գտնվում էր ազատ գործակալի կարգավիճակում։

Օգոստոսի 8-ին կայանալիք բուժզննման բարեհաջող ավարտից հետո ֆուտբոլիստի երկու տարվա պայմանագիր կկնքի «Սևիլիայի» հետ։

Իսկոն «Ռեալում» հանդես է եկել 2013-ից 2022 թվականներին։ Մադրիդյան ակումբի կազմում անցկացրած 352 խաղում նա խփել է 29 գոլ և կատարել 30 գոլային փոխանցում։