«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Պրեմիեր լիգայի 1-ին տուրում «Վեսթ Հեմի» հետ հանդիպման նախօրեին խոսել է թիմի նորեկ Էրլինգ Հոլանդի գոլային ներուժի մասին։
«Ես չգիտեմ, թե քանի գոլ կխփի Հոլանդը և չեմ անհանգստանում դրա համար։ Մենք չենք պատրաստվում հաղթել Էրլինգի համար կամ պարտվել խաղին Էրլինգի համար, մենք պետք է գործենք հանուն թիմի: Երևի Էրլինգին ավելի շատ ժամանակ է պետք մարզավիճակ հավաքելու համար։
Հոլանդը գոլեր կխփի. Նա դա անում է ամեն տարի: Նա և թիմը կհարմարվեն միմյանց հետ: Կասկածի անգամ չունեմ»,- ասել է Գվարդիոլան նախախաղային մամուլի ասուլիսում։
«Վեսթ Հեմ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա օգոստոսի 7-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:30-ին։