«Բարսելոնայի» ղեկավարությունը շարունակում է բանակցել թիմի հարձակվող Մարտին Բրեյթվեյթի հետ։
«Կապտանռնագույնները» փորձում են համոզել դանիացի հարձակվողին լքել ակումբը, որպեսզի բեռնաթափեն աշխատավարձերի ֆոնդը, հայտնում է Sport.es-ը:
Սակայն ֆուտբոլիստը հերթական անգամ մերժել է ղեկավարության խնդրանքը և ցանկանում է շարունակել մրցելույթները ակումբում։
Նախորդ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում կատալոնացիների կազմում անցկացրած 4 խաղում Բրեյթվեյթը խփել է 2 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։