«Արսենալի» հարձակվող Ֆոլարին Բալոգանը տեղափոխվել է «Ռեյմս», հայտնում է ֆրանսիական ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ կողմերը վարձակալության համաձայնագիր են կնքել՝ նախատեսված 1 մրցաշրջանով։
2022 թվականի հունվարից մինչև մայիս Բալոգանը վարձավճարով հանդես է եկել «Միդլսբրոյում»: 21-ամյա ֆուտբոլիստը թիմի կազմում անցկացրել է 21 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 3 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։