«Յուվենտուսը» համաձայնության է եկել ՊՍԺ-ի ֆուտբոլիստի հետ

ՊՍԺ-ի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը համաձայնեցրել է անձնական պայմանագիրը «Յուվենտուսի» հետ։ Այս մասին իր կայքում հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։

Համաձայնագրի մանրամասները չեն հաղորդվում։ Այժմ թուրինյան ակումբը պետք է բանակցի ՊՍԺ-ի հետ, որը նվազագույնը 15 միլիոն եվրո է պահանջում արգենտինացու համար։

Անցած մրցաշրջանում Պարեդեսն անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ 27-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը փարիզցիների հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։