Եվս մեկ գրանդ ակումբ միացել է Բերնարդու Սիլվայի համար պայքարին

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել ՊՍԺ, հայտնում է Foot Mercato-ն:

Փարիզցիները պատրաստվում են «Բարսելոնայի» հետ պայքարել պորտուգալացու տրանսֆերի համար։ Նշվում է, որ 27-ամյա ֆուտբոլիստը դարձել է մնացած ժամանակահատվածում ՊՍԺ-ի գլխավոր տրանսֆերային նպատակը։

Անձամբ Բերնարդու Սիլվան դեմ չէ վերադառնալ Լիգա 1։ Հնարավոր գործարքի արժեքը գնահատվում է 80-85 մլն եվրո։