Պաշտոնական. Ալեքս Տելեսը տեղափոխվեց «Սևիլիա»

«Սևիլիան» վարձակալել է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ալեքս Տելեսին, այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Ակումբների միջև վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչև 2022/23 մրցաշրջանի համար և չի ներառում գնման տարբերակ։

Տելեսը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել «Պորտուից» 2020 թվականի աշնանը 15 միլիոն եվրոյի դիմաց։ Նրա պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։